Սրտանոթաբանություն
Խոլեսթերինն ու տղամարդու առողջությունը. urolog.am
Բարձր խոլեսթերինը կամ հիպերխոլեսթերոլեմիան, համարվում է տղամարդկանց մի շարք հիվանդությունների ռիսկային գործոն։ Բարձր խոլեսթերինը հատկապես կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Այդ հիվանդություններից են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ինսուլտը և ծայրամասային զարկերակային հիվանդությունը, շաքարախտը և արյան զարկերակային բարձր ճնշումը։ Բարձր խոլեսթերինի վտանգը սկսվում է 20 տարեկանից և աճում տարիքի հետ: Ճիշտ է, որ բարձր խոլեսթերինը կարող է լինել ժառանգական, սակայն ապրելակերպը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և քաշը նույնպես ազդում են խոլեսթերինի մակարդակի վրա:
Ի՞նչ է խոլեսթերինը
Խոլեսթերինը ճարպանման նյութ է, որն արտադրվում է լյարդում և այլ բջիջներում: Այն նաև հայտնաբերված է որոշ սննդամթերքում, ինչպիսիք են կաթնամթերքը, ձուն և միսը: Մեր օրգանիզմին անհրաժեշտ է որոշակի քանակի խոլեսթերին՝ սեռական հորմոններ, մակերիկամների հորմոններ, վիտամին D և լեղաթթուներ արտադրելու համար: Հետևաբար, այդ գործառույթը իրականացնելու համար մեր օրգանիզմն ունի խոլեսթերինի որոշակի քանակի կարիք: Իսկ այդ քանակի գերազանցումն առաջացնում է առողջական խնդիրներ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները: Բարձր քանակի խոլեսթերինի դեպքում, այն կուտակվելով արյան զարկերակների պատերին, առաջացնում է աթեոսկլերոտիկ վահանիկներ, որոնք խցանում և արգելափակում են արյան շրջանառությունը դեպի տվյալ օրգաններ։ Սրտի կաթվածը տեղի է ունենում այդ մեխանիզմով, երբ ամբողջությամբ է խցանվում սրտամկանը սնուցող զարկերակի լուսանցքը, որի հետևանքով զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Գոյություն ունեն խոլեսթերինի երկու տեսակներ՝ ցածր խտության լիպոպրոտեին (LDL) և բարձր խտության լիպոպրոտեին (HDL)։ Առաջինը կոչվում է վատ խոլեսթերին, քանի որ հենց ինքն է առաջացնում անոթների խցանում, իսկ երկրորդը` լավ խոլեսթերի, քանի որ օգնում է հեռացնել վատ խոլեսթերինն` օրգանիզմից: Առողջության պահպանման համար պետք է ունենալ ցածր LDL և բարձր HDL։ Եթե այս հավասարակշռությունը չի պահպանվում, հատկապես եթե այն հակառակն է, առաջանում են առողջության դեմ սպառնալիքներ
Որո՞նք են բարձր խոլեսթերինի ռիսկի գործոնները
- Հագեցած ճարպային սնունդը։ Հագեցած ճարպերը շատ են մսի, երշիկեղենի, հավկիթի, կարագի և այլ սննդամթերքի մեջ։ Այս ճարպերը նպաստում են վատ խոլեսթերինի քանակի ավելացմանը։
- Վերամշակված կամ բարձր ածխաջրատներ պարունակող սնունդը։ Վերամշակված սնունդը պահածոյացված, սառեցված կամ թխված սնունդն է։ Նման սննդամթերքը բարձրացնում են «վատ» խոլեսթերինի քանակը։
- Ավելորդ քաշ և գիրությունը իջեցնում է LDL և բարձրացնում է HDL-ի քանակը։
- Ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Կանոնավոր մարզումները կարող են բարձրացնել լավ խոլեսթերինի քանակն արյան մեջ ու նպաստել քաշի կորստին։
Ո՞րն է կապը տեստոստերոնի և բարձր խոլեսթերինի միջև
Կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են տեստոստերոնի ցածր մակարդակի և բարձր խոլեսթերինի կապի մասին: Քանի որ խոլեսթերինը նպաստում է տեստոստերոնի սինթեզին, և, տարիքի հետ, ամորձիները սկսում են ավելի քիչ տեստոստերոն արտադրել, հետևաբար, ավելի քիչ խոլեսթերին է օգտագործվում տեստոստերոնի սինթեզի համար, ինչը կարող է բերել խոլեսթերինի քանակի բարձրացմանը։
Ինչպե՞ս կանխել խոլեսթերինի բարձրացումը
- Առողջ սննդակարգ: Խոլեսթերինը նվազեցնելու համար ամենակարևոր պայմաններից մեկը սննդակարգում հագեցած ճարպերի և տրանս ճարպերի քանակի կրճատումն է: Դա նշանակում է` ավելի քիչ ուտել միս և ընտրել յուղազերծ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերք, չօգտագործել տապակած, վերամշակված և շաքարով հարուստ սնունդ: Կարևոր է նաև սննդակարգում ավելացնել լուծվող մանրաթելերի քանակը (վարսակի ալյուր, լոբի և խնձոր և այլն)։
- Նիհարել։ Ավելորդ քաշից ազատվելը նպաստում է խոլեսթերինի մակարդակի իջեցմանը:
- Մարզանք: Արագ քայլելը բարձրացնում է HDL- ը և նվազեցնում LDL-ը:
10.08.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ